Business Media Georgia լրատվականը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։