ՆԱՏՕ-ի վետերան Ստավրոս Ատլամազօղլուն ասել է, որ ամերիկյան բանակը կիրառում է ռուսական և չինական զորքերի հետ առճակատման տարրեր։ Մասնավորապես, կարևոր խնդիրներից է համարվում հականավային հրթիռների, օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի, ռադիոտեղորոշիչ կայանների և հակաօդային պաշտպանության համակարգեր գտնելու և ոչնչացնելու կարողությունը։
ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերը պատրաստվում են գործողությունների, այդ թվում՝ Ղրիմի թերակղզում։ Այս մասին նշել է Ատլամազօղլուն, որի խոսքը վկայակոչում է Business Insider-ը։
Փորձագետը նշել է, որ եթե ամերիկյան հատուկ ջոկատայինները չկատարեն ռուսական կայանքները խափանելու խնդիրը, դա ամերիկյան զինված ուժերին կզրկի առավելություններից։