Թրամփը Զելենսկուն մեղադրել է խաղաղ պայմանավորվածությունները խափանելու մեջ
copy image url

Թրամփը Զելենսկուն մեղադրել է խաղաղ պայմանավորվածությունները խափանելու մեջ

Արտաքին 2 ամիս առաջ - 09:38 24-01-2025
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է կռվել։ Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կարող էինք գործարք կնքել, սակայն Զելենսկին որոշեց կռվել»,-ասել է Թրամփը։

Թրամփը հավելել է, որ Զելենսկին «հրեշտակ չէ և չպետք է թույլ տար, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողություն սկսվի»:

Բացի այդ, Թրամփը կոչ է արել «անհապաղ» ավարտել հակամարտությունը։ Նրա խոսքով՝ հակամարտության արդյունքում Ուկրաինան ավերվել է։

Ավելի վաղ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «անհապաղ» հանդիպելու ցանկություն է հայտնել։