Դի Կապրիոն և Սկորսեզեն սկսել են նոր ֆիլմի աշխատանքը
copy image url

Դի Կապրիոն և Սկորսեզեն սկսել են նոր ֆիլմի աշխատանքը

Ներքին 2 ամիս առաջ - 17:45 23-01-2025
Լեոնարդո դի Կապրիոն և Մարտին Սկորսեզեն սկսել են «Սատանան սպիտակ քաղաքում» գրքի հիման վրա թրիլերի աշխատանքը։ 20th Century-ն պատրաստվում է գլխավոր դերում Դի Կապրիոյի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներին, գրում է Deаdline-ը։

Ֆիլմի սցենար դեռ չկա, սակայն այն կնկարահանվի Էրիկ Լարսոնի «Սատանան սպիտակ քաղաքում» գրքի հիման վրա։ Գրքի սյուժեն ծավալվում է 1893 թվականի Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի պատմության շուրջը։ Գիրքը պատմում է ոմն Հենրի Հովարդ Հոլմսի մասին՝ խորամանկ սերիական մարդասպանի, որը, ենթադրաբար, 27-200 մարդու է սպանել Չիկագոյում 1893 թվականի Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։

Էկրանավորման իրավունքը Դի Կապրիոն գնել է 15 տարի առաջ և ծրագրում էր Սկորսեզեի հետ լիամետրաժ ֆիլմ նկարահանել։ Դուետն ունի մի շարք հաջող համատեղ նախագծեր՝ «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատորը», «Ուրացողները» և «Անիծյալների կղզին»։