Ուղիղ եթեր
Սատկած փոկեր, վտանգավոր հանքի շահագործում. էկոլոգիական աղետ՝ մեր տարածաշրջանում
copy image url

Սատկած փոկեր, վտանգավոր հանքի շահագործում. էկոլոգիական աղետ՝ մեր տարածաշրջանում

Ավելին 3 ամիս առաջ - 21:49 22-01-2025
Ռուսաստանում էկոլոգիական աղետ է, Ադրբեջանում խորհրդավոր կերպով փոկեր են սատկել, Հայաստանում էլ՝ թույլատրել են վտանգավոր հանքի շահագործումը, գրում է Eurasianet.org-ը։

Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին կարգադրել է «թվային Էկոլոգիայի» տեղեկատվական համակարգ ստեղծել, որը կապահովի բնապահպանության և բնական պաշարների նախարարության գործունեության օպերատիվությունն ու թափանցիկությունը։ Բացի այդ, այս տարի Ադրբեջանում կստեղծվեն երկու նոր ազգային պարկեր։ Բնության հատուկ պահպանվող տարածքներին բաժին է ընկնում հանրապետության տարածքի 10.3%-ը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տարեսկզբին հայտնել են, որ խորհրդավոր կերպով 2 փոկ և 15 ծովային թռչուն է սատակել։

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ լաբորատոր փորձաքննություն է անցկացվում։ Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ շրջաններում ակտիվացել են սողանքները․ որոշ շենքերի պատերին մեծ ճաքեր են առաջացել։

Հայաստան
Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հայտարարել է, որ 2024 թվականին Հայաստանի շրջակա միջավայրին հասցվել է 8,8 մլրդ դրամի (ավելի քան 22 մլն դոլար) վնաս։ Նրա խոսքով՝ ամենաշատ խախտումները գրանցվել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ջրային ռեսուրսների, ընդերքի և հողերի օգտագործումը: Այսպես, ընդերքի ապօրինի շահագործման և օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով պատճառված վնասը կազմել է մոտ 4,2 մլն դոլար, իսկ ջրային ռեսուրսներինը՝ 3,2 մլն դոլար։ Բացի այդ, հանրապետության ֆլորային և ֆաունային հասցված վնասը գերազանցել է 2,7 մլն դոլարը, թեև, ինչպես ընդգծել է Մարտիրոսյանը, այդ ոլորտում էլ դրական դինամիկա է նկատվել. ապօրինի ծառահատումները նկատելիորեն կրճատվել են:

Մարտիրոսյանը խոստացել է 2025 թվականին անցկացնել 200 տարբեր ստուգումներ, աշխատել աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ և ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ անտառային տարածքների կենսաբազմազանությունը վերահսկելու համար։ Նման վիճակագրությունը, ի դեպ, ամենևին չի շփոթեցրել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ով հունվարի 10-ին հավաստիացրել է, որ «բնապահպանական տեսանկյունից անցած տարին որևէ նոր խնդիր չի առաջացրել»։ Սիմիդյանը նշել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստացել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բոլոր թույլտվությունները։ 2024 թվականի սկզբին ավելի քան 130 հասարակական կազմակերպություններ և հանքի հարևան Ջերմուկ քաղաքի բնակիչները բացահայտորեն դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը։ Սակայն, ըստ ամենայնի, Հանրապետության կառավարությունը որոշել է հանքավայրից գումար վաստակել։ 2023 թվականին ԵԱԶԲ-ն 100 մլն դոլարի վարկ է տրամադրել հանքի շահագործման համար։

Վերջերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի չորրորդ եռամսյակում։

Բնապահպանները զգուշացնում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտման՝ առաջացնելով էկոլոգիական աղետ: Սակայն ՀՀ Քննչական կոմիտեից՝ հղում անելով Earth link & Advanced Resources Development փորձագիտական եզրակացությանը, դեռևս 2021 թվականի օգոստոսին հավաստիացրել էին, որ հանքի շահագործումից բնապահպանական վտանգներ չկան։ Մինչդեռ երկրի առաջատար վարկային կազմակերպություն Ամերիաբանկը 200 մլն դոլարի երկարաժամկետ վարկային համաձայնագիր է ստորագրել միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC (Համաշխարհային բանկի խմբի անդամ է, կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում) հետ: Այս միջոցները, ի թիվս այլ միջոցների, կուղղվեն կլիմայի փոփոխությունը կանխելու և Հանրապետության կողմից ազգային և միջազգային կլիմայական նպատակներին համապատասխանելու նախաձեռնություններին:

Վրաստան

Վրաստանի «Քաղաքացիական գաղափար» ոչ կառավարական կազմակերպությունը հունվարի 14-ին զեկույց է հրապարակել, որում տագնապալի է անվանել չինական ընկերության աշխատանքը Վրաստանում ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային նախագծի վրա։ Խոսքը China Railway Tunnel Group ընկերության և Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու կառուցման նախագծի մասին է, որի հատվածներից մեկի վրա էլ աշխատում է չինական ընկերությունը: Նշվում է, որ ընկերությունը հաճախ անտեսում է շրջակա միջավայրի պահպանությունը կարգավորող նորմերը, ինչի պատճառով տեղի է ունենում բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Թուրքիա

Թուրքիայի պետական օդերևութաբանական ծառայությունը հունվարի 13-ին հաղորդել է, որ 2024 թվականը 1971 թվականից ի վեր ամենաշոգ տարին է դարձել։ Անցած տարի Թուրքիայում միջին ջերմաստիճանը կազմել է 15,6 °C՝ 1,7 °C-ով բարձր, քան 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանը։ Նշվում է, որ նախորդ ռեկորդը՝ 15,5 °C, գրանցվել էր 2010 թվականին: Բացի այդ, 2024 թվականին երկրում գրանցվել է նորմայից ցածր տեղումներ։ Ավելի քիչ տեղումներ են գրանցվել երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում։ Փորձագետները նշում են, որ կլիմայի փոփոխության պատճառով բամբակի մշակումը, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի Թուրքիայի մյուս շրջաններում ՝ հյուսիս-արևմուտքում, ներառյալ՝ Մարմարա, Սև ծովերի ափերը, սակայն թե որքանով այն հաջող կլինի, մեծ հարց է:

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա