Georgian Times հայտնում է, որ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։
Այս մասին Կոբախիձեն հայտարարել է Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, բայց միևնույն ժամանակ կօգտագործենք առկա հնարավորությունները էլ ավելի արդյունավետ համագործակցության համար: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլերի իրականացման և տարածաշրջանում համագործակցության խթանման մեջ: կողմերը եռակողմ համագործակցության նախաձեռնություն են, որը նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավումը տարբեր ոլորտներում»,- ասել է Կոբախիձեն։
•РБК -ն գրում է որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրակարգը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջիկա անելիքները, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Կրեմլից հայտնում են, որ զրույցի ընթացքում Փաշինյանը «բացատրել է իրավիճակը՝ կապված Երևանի վերջին քայլերի հետ՝ Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում»։ Պուտինն իր հերթին «տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»։
Հայաստանն ավարտել է իր նախագահությունը ԵԱՏՄ-ում 2025 թվականին այն կանցնի Բելառուսին. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Մինսկում մայիսին։
•Georgian Times հայտնում է , որ Հունվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար անդամների դատավարությունները։Դատարանը երկու գործ է քննում: Առաջին գործով մեղադրանք է առաջադրված նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Երկրորդ գործով ընդհանուր առմամբ 15 մարդ է մեղադրվում, այդ թվում՝ ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Վարդանյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանի հետ սահմանին, երբ փորձել է լքել Ղարաբաղի տարածքը։Բաքուն Վարդանյանին մեղադրում է մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման և անօրինական զինված խմբավորումների ստեղծմանը մասնակցելու գործում։Վարդանյանը հերքում է իր մեղադրանքները։