Հայ-վրացական օրակարգը՝ Վրաստանի նախարարի այցի ֆոնին
copy image url

Հայ-վրացական օրակարգը՝ Վրաստանի նախարարի այցի ֆոնին

Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 09:38 29-01-2025
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած իր սերտ կապերի պատճառով Վրաստանը չի կարող արդյունավետ զսպող միջոց լինել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց փորձագետ Հրանտ Միքայելյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի վերջին կայցելի Հայաստան։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն այցելել էր Բաքու, որտեղ քննարկվել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման քայլերը։

Oragir.News-ը այս հարցերի շուրջ զրուցել է փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Նա նշեց, որ այսօր հայ-վրացական հարաբերությունները տեսականորեն ունեն մի քանի կարևոր օրակարգ. «Առաջինն այն է, որ ներկայիս իշխանությունների հետաքրքրությունը սահմանը ճշգրտելու հարցի շրջանակում է, և նրանք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հետ վիճելի բոլոր հարցերում պատրաստ են զիջել, ինչը ենթադրում է, օրինակ, երկու հնագույն եկեղեցիների հանձնումը Վրաստանին։ Երկրորդը արտաքին քաղաքական հարցերն են, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Վրաստանը ներկայումս փորձում է հարաբերությունները մի փոքր բարելավել Ռուսաստանի հետ, իսկ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը հակառակն է։ Չմոռանանք, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը արվում էր Վրաստանի միջոցով, և սա դառնում է խնդրահարույց հարց, քանի որ Վրաստանը ունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, որին Հայաստանը ձգտում է։ Երրորդը Վրաստանի հետ ճանապարհային հարցերն են, թե արդյո՞ք բացվելու է միջանցք Հայաստանի տարածքով, ինչի հետևանքով Վրաստանը կկորցնի տրանզիտային որոշ հոսքեր։ Չորրորդը Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ռազմական փոխգործակցությունն ու Հայաստանի ներկայիս քաղաքականությունն է, սահմանների բացումը»։

Ըստ փորձագետի՝ այս հարցերը կարող են քննարկվել միայն այն դեպքում, եթե կողմերը պատրաստ են բաց և պարզ քննարկման։ Նման բանախոսություն կարող է նաև չլինել, լավ տպավորություն ստեղծելու համար գուցե ընդամենը մի նկար հրապարակեն՝ հայտարարելով, որ կողմերի միջև հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Դա այն պարագայում, եթե իշխանությունները իրար չեն վստահում, բայց մինչ օրս կողմերի միջև բաց և թափանցիկ երկխոսություն է եղել և, Հրանտ Միքայելյանի կարծիքով, այն կշարունակվի։

«Քանի որ Վրաստանի ռազմական հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ բավական սահուն են, Վրաստանի՝ որպես միջնորդի դերը կարող է պահանջված լինել, մանավանդ եթե Վրաստանը այդ դերն առաջարկել է Հայաստանի իշխանություններին։ Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած իր սերտ կապերի պատճառով Վրաստանը չի կարող արդյունավետ զսպող միջոց լինել»,- ամփոփեց Միքայելյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի