Հայաստանի համար կարևոր է ԵՄ-ն, ոչ թե ԵԱՏՄ-ն. ԵԱՏՄ-ից «գոհ» ենք. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 19:40 19-01-2025
Վերջին օրերը Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր իրադարձություններով լեցուն էին։ Հայաստանի համար վճռորոշ այս փուլում` հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։
Դրան ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել»։

Թեմային ավելի լայն անդրադարձ էր կատարել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արդեն որոշակիորեն հնարավոր մարտահրավերների մասին ակնարկելով:

Հայաստանի մուտքը Եվրամիություն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ, շեշտել է Օվերչուկը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացինորին հարց ուղղել. «Ո՞ր կառույցն է Հայաստանի համար կարևոր` ԵՄ-ն, թե՞ ԵԱՏՄ-ն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ավելի կարևոր է ԵՄ-ն և անհրաժեշտ է դրա մաս կազմել, քաղաքացիների մի մասն էլ կարծիք հայտնեց, որ ճիշտը ԵԱՏՄ-ում մնալն է։

«Միանաշնակ ԵՄ, տեսնում ենք, թե ինչ է անում ԵԱՏՄ-ն։ ԵՄ-ին միանալով մաս կկազմենք քաղաքակիրթ աշխարհի, ոչ թե Ռուսաստանի,Բելառուսի նման դիկտատուրաների»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ պետք չէ միանալ ԵՄ-ին։
«Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ-ն»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ մեր հույսը պետք է լինենք մենք։
«Ո՛չ ԵՄ, ո՛չ ԵԱՏՄ։ Հայաստանի համար կարևորն իր ամրությունն է»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ անցորդ էլ պատասխանեց. «Իհարկե ԵՄ-ն է կարևոր։ Տարիներով տեսել ենք, թե ինչ է արել ԵԱՏՄ-ն, «գոհ» ենք ԵԱՏՄ-ից»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում