Թուրքիայի բնակչությունը կաճի, հետո՝ կնվազի. որքան կկազմի այն 2100-ին
copy image url

Թուրքիայի բնակչությունը կաճի, հետո՝ կնվազի. որքան կկազմի այն 2100-ին

Արտաքին 3 ամիս առաջ - 23:15 16-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» վերտառությամբ հետազոտության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Ակնկալվում է, որ Թուրքիայի բնակչությունը կավելանա մինչև 2050 թվականը, իսկ դրանից հետո կնվազի։

Ենթադրվում է նաև, որ ծնելիություն ցուցանիշների արագ անկման տեմպերը կշարունակվեն։

Ըստ հետազոտության արդյունքների՝ 2030-ին Թուրքիայի բնակչության թիվը կկազմի 88 մլն188.000, 2050-ին՝ 93 մլն 774.000, իսկ 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոնի։

Նշվում է, որ եթե 2023-ին միջին տարիքը համարվում էր 34-ը, ապա 2050-ին կհամարվի՝ 44․8-ը, 2075-ին՝ 51․5-ը, իսկ 2100-ին՝ 52․2-ը։

Ներկայումս Թուրքիայի բնակչության թիվը ըստ պաշտոնական վերջին տվյալների, կազմում է 85.3 մլն։