Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը:
«Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի և՛ օրհնանք, և՛ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել, նա ազգից պարգևներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»,- գրված է Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում։
Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմնա ՀՀ առաջին նախագահի անունը պատմության մեջ, և ի՞նչ կմաղթեն վերջինիս։
«Ոչինչ չեմ մաղթի։ Նա Հայաստանը ծախեց»,-ասաց անցորդներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք լավ ենք ապրել, այսքան թանկություններ չեն եղել։
«Թող միայն լավ գործերը հիշվեն»,- նշեց մեկ այլ անցորդ։
Հարցվածներից ոմանք էլ առողջություն մաղթեցին երբեմնի նախագահին։
Մանրամասները՝ տեսանյութում։