Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 58 տարեկան։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարցրել, թե ի՞նչ կմաղթեն Տիգրան Արզաքանցյանին։
«Ոչ մի բան»,- պատասխանեց անցորդներից մեկը։ «Երջանկություն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Շնորհավոր լինի ծնունդը, ինչ ասեմ»,- նշեց մեկ այլ անցորդ։ «Էսօր իմ ծննդյան օրն էլ ա, ինքը ինձ ի՞նչ ա մաղթել, ոչ մի բան»,- պատասխանեց մի տղամարդ։ «Էն սուտի հայրենասերի՞։ Ոչ մի բան, առողջություն իրան, թող երկար ապրի»,- նշեց քաղաքացիներից մեկը։ «Վայ Աստված ջան․․․ առողջություն, երկար կյանք»,- ասաց մի կին։ «Ամենալավը։ Ինքը քաղաքական գործիչ չի էղել, չի էլ դառնա»,- ասաց մի տղամարդ։ «Հաջողությունն իրենց մեջ կա, ուրեմն՝ առողջություն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։