Անում են ամեն ինչ՝ երևանցու կյանքը դժոխքի վերածելու համար․ Բաբկեն Պիպոյան
copy image url

Անում են ամեն ինչ՝ երևանցու կյանքը դժոխքի վերածելու համար․ Բաբկեն Պիպոյան

Ներքին 3 ամիս առաջ - 16:10 08-01-2025
Telcell վճարային համակարգից ստացված տրանսպորտից օգտվելու QR ուղետոմսերի ժամկետը 1 ամսից կրճատվեց 7 օր, իսկ Ամանորից հետո դարձել է 4 օր։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն, անդրադառնաալով խնդրին, նշեց, որ QR կոդերի ժամկետը 1 ամսից 4 օր դարձնելը սպառողների իրավունքների ոտնահարում է։ Փորձագետը նաև արձանագրեց այն, որ քաղաքային իշխանությունները անում են ամեն ինչ՝ երևանցու կյանքը դժոխքի վերածելու համար, հատկապես՝ տրանսպորտի առումով։

«Ինձ մոտ տպավորություն է, որ մտածում են, թե ինչպես կարող են ամեն ինչ անել ավելի վատ: Քաղաքային իշխանությունը ոչ թե քաղաք է կառավարում, այլ փորձում է Երևանցու համբերությունը, քանի որ ավելի վատ որոշումներ դժվար է ընդունել: Մեր դեպքում համակարգը չի աշխատում, քանի որ, երբ դու անցնում ես անկանխիկի, պետք է ունենաս անխափան աշխատող համակարգ: Քաղաքացին, եթե ունի բանկային քարտ ու հասկանում է, որ բանկային քարտը կարող է չաշխատել, դա քաղաքացու խնդիրը չէ, թող քաղաքային իշխանությունները մտածեն։ Բայց վատ է այն, որ քաղաքացին քարտի չաշխատելու դեպքում ասում է՝ լավ, գնամ QR առնեմ, այդ ձևով վճարեմ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը հավելեց նաև, որ քաղաքացիները, որպես այլընտրանքաին տարբերակ, հաճախ գնում են QR, իմանալով հանդերձ, որ դա ունի սահմանափակ օգտագործման ժամկետ, հետևաբար՝ սա մի խնդիր է, որի պատասխանատվությունը ոչ թէ հանրությանն է, այլ քաղաքային իշխանությանը։

Oragir.News-ն ավելի վաղ արձագանքել էր քաղաքացիների դժգոհություններին, որոնք հայտնում էին, որ Ամանորից հետո Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։