Արարատի մարզում բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 19:38 29-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դաշտավան բնակավայրում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 473՝ Երևան-Դարբնիկ երթուղին սպասարկող, այդ պահին կանգառում ուղևոր իջեցնելու նպատակով կայանված «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում