Ով ում ինչում է մեղադրում․ Անդրանիկ Թևանյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:17 07-01-2025
Վերջին օրերին ընդդիմության ջրերը կրկին մեկ առվով չեն հոսում։ Ընդդիմադիր գործիչները խստորեն քննադատում են միմյանց և տարբեր մեղադրանքեր ներկայացնում։

Մասնավորապես՝ հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը պնդել էր, ու «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Փաշինյանի իշխանության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է պայքարի իմիտացիա անելով։

Մալյանն ասել է, որ Թևանյանը պատրաստվում է առաջիկա ամիսներին կրկին հանրությանը փողոց հանել, հիասթափեցնել և հաջորդ ընտրություններում նպաստել Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։

Նա նաև նշել է, որ Թևանյանը Բաց հասարակության «Սորոսի» հիմնադրամից գրանտ է ստացել և հիշեցրել, որ վերջինս 2018 թվականին վարչապետից պաշտոն է խնդրել։

Անդրանիկ Թևանյանն այսօր տեսանյութ է հրապարակել Սերժ Սարգսյանի՝ նիկոլաբարո ստի, կեղծիքի ու չարիքի կայսրության մասին։

Փաստացի՝ Նարեկ Մալյանը մեղադրում է Թևանյանին, իսկ վերջինս՝ Սերժ Սարգսյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։