Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը դեռևս չի ավարտվել․ Վարազդատ Հարությունյան
copy image url

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը դեռևս չի ավարտվել․ Վարազդատ Հարությունյան

Ներքին 3 ամիս առաջ - 00:23 05-01-2025
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան գրում է.

«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը դեռևս չի ավարտվել:

Պաշտպանական կողմին կալանքի միջնորդությանն ու 5 հատորից (մոտ 1200 էջ) բաղկացած գործի նյութերին ծանոթանալու նպատակով տրամադրվեց ընդամենը 2 ժամ: Այնինչ` 2 ժամ տևեց ընդամենը քննիչի կողմից 84 էջանոց կալանքի միջնորդությունն ընթերցելը: Այսինքն` գործի նյութերը զուտ արագ կարդալու համար մեզ առնվազն պետք էր դա անել 12 ժամ և անդադար:

Կալանքի հիմքում դրվել է բացառապես «վարույթին խոչընդոտելու ռիսկը», որի տակ որևէ փաստական տվյալ չկա` նույնիսկ մի «անմեղ» փաստական տվայլ այլ զուտ վերացական ենթադրություն է: Ավելին, 4 տարի քննվող այս գործի ընթացքում Տիրան Խաչատրյանի կողմից ոչ միայն որևէ խոչընդոտող գործողություն կամ նման փորձ չի կատարվել, դեռ հակառակը` գեներալ-լեյտենանտը քանիցս հարցաքննվել է վկայի կարգավիճակով ու տվել համապարփակ ցուցմունքներ:

Չնայած գայթակղությունը մեծ է այս դատարկ գործի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու, սակայն առնվազն այս պահին կաշկանդված ենք նախաքննական և ռազմական գաղտնիքի ռեժիմով»: