2024 թվականին օր չկար, որ վատ դեպքի մասին լուր չտարածվեր․ Անահիտ Բախշյան
copy image url

2024 թվականին օր չկար, որ վատ դեպքի մասին լուր չտարածվեր․ Անահիտ Բախշյան

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:31 31-12-2024
Հասարակական, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի նը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր 2024թ․ վերջին օրն է, որի ընթացքում օր չկար, որ թե՛ աշխարհից, թե՛ մեր երկրից վատ դեպքի մասին լուր չտարածվեր, իսկ այդ դեպքերի մեղավորներն այնքան բազմազան են՝ իշխանության ներկայացուցիչներից սկսած, հանցագործներով ավարտած, որովհետև մարդկությունը կորցրել է միմյանց ապրումակցելու, սիրելու կարողությունը։

Տա՛ Աստված, որ կեսգիշերից՝ 2025թ․-ի առաջին օրվանից սկսած մարդիկ գտնեն ավելի երջանիկ ապրելու համար անհրաժեշտ այդ զգացումները, բարիանան ու իմաստնանան։

Թող 2025-ը լինի աշխարհի բոլոր ժողովուրդների, աշխահասփյուռ հայ ժողովրդի, մեր ընտանիքների համար լինի խաղաղության տարի, թող կորչեն պատերազմները։

Իմաստություն բոլորիս, որպեսզի պահենք, փայփայենք մեր ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»։

Ամենից շատ դիտված