Շատ առիթներով եմ հիասթափվել Նիկոլ Փաշինյանից․ Անահիտ Բախշյան

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 14:50 27-10-2024
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ Խորհրդարանականները հավաքվել են ԱԺ բակում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին կանգնեցված արձանի մոտ։

ԱԺ բակում էր նաև ոճրագործությանը զոհդարձած Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։

«Խոստում տալը, պարզվում է, հեշտ է, բայց իրականացնելը դժվար է կամ անցանկալի է, որովհետև երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որը ինչ-որ խումբ պատրաստում էր նույն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Հոկտեմբերի 27-ը 25 տարի անց էլ չեն բացահայտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անահիտ Բախշյանը շեշտեց՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-իհետևանքն է։ Ընդգծեց նաև, որ բազմաթիվ առիթներ է ունեցել Նիկոլ Փաշինյանից հիասթափվելու։

«Ես անընդհատ դիմում եմ, դիմել եմ Արգիշտի Քյարամյանին, բայց ոչինչ տեղից չի շարժվում։ Պարտավոր ենք պահանջել, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։