1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։
Հոկտեմբերի 27-ի զոհերից էր ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանը, ում այրին՝ Անահիտ Բախշյանը ,
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է 2019 թվականին իր դիմումի հիման վրա Գլխավոր դատախազությունը վերաբացել էր նոր գործի, երեք անգամ ԱԱԾ հրավիրվելու, գործի ընթացքի, կատարվածի համար մեղավորների և այն մասին, թե ինչ կլիներ, եթե Յուրի Բախշյանը և այդ օրը սպանվածները լինեին, Հայաստանն ինչպիսին կլիներ այժմ։