Իսրայելական անվտանգության գործակալության և ոստիկանության տվյալներով՝ Իսրայելի Պեթահ Թիքվա քաղաքի բնակիչը ձերբակալվել է «օտարերկրյա տարրերի» անունից առաջադրանքներ կատարելու համար, գրում է Times of Israel-ը։ Փոխանցում է
News.am-ը։
Հաղորդվում է, որ 29-ամյա Ալեքսանդր Գրանովսկին ձերբակալվել է «անվտանգության խախտումներ կատարելու մեջ», երբ նրան կասկածում էին օտարերկրյա տարրերի անունից մի քանի մեքենաների հրկիզմանը մասնակից լինելու մեջ:
Քննիչների տվյալներով՝ նոյեմբերից Գրանովսկին կապեր է պահպանել արտերկրից եկած «ահաբեկչական տարրերի» հետ և «անվտանգության մեծ թվով առաջադրանքներ» է կատարել նրանց համար՝ հանուն դրամական շահի։
Պնդում են, որ Գրանովսկին գիտեր, որ այդ հանձնարարությունները «ի վիճակի են վնասել պետության անվտանգությանը»։
Գործակալությունն ուղղակիորեն չի նշել, որ Իրանը կանգնած է եղել դավադրության հետևում, սակայն առաքելությունները նման են իրանական նախկին ենթադրյալ փորձերին, գրում է լրատվամիջոցը։
Գրանովսկու կատարած առաջադրանքները ներառում էին. Իսրայելում ութ մեքենայի հրկիզում; «Ռուհոլլահի երեխաները» մակագրությունների դաջում, որն առնչվում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիին, Իսրայելի կենտրոնում կառավարական հաստատության լուսանկարում այն տարածքի մուտքը, որտեղ ապրում էր պաշտպանության նախկին նախարար և Կնեսետի անդամ Բենի Գանցը:
Առաջիկա օրերին Գրանովսկուն մեղադրանք կառաջադրվի։