Ռուսական կառավարական ինքնաթիռը գաղտնի այցելել է Վաշինգթոն
copy image url

Ռուսական կառավարական ինքնաթիռը գաղտնի այցելել է Վաշինգթոն

Արտաքին 3 ամիս առաջ - 09:23 30-12-2024
Ռուսական «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի ինքնաթիռը թռիչք է կատարել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոն։ Flightradar24-ի թռիչքների հետագծման ծառայության հաղորդմամբ՝ RA-96019 պոչային համարով Il-96-300PU ինքնաթիռը օդ է բարձրացել Մոսկվայից և վայրէջք կատարել Նյու Յորքի «Ջոն Քենեդու» անվան միջազգային օդանավակայանում, որից հետո թռել Վաշինգթոն։

«Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատը պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի և վարչապետի տեղափոխման համար։ Սակայն ռուս պաշտոնյաների` ԱՄՆ այցի մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հնարավոր փակ բանակցությունների մասին, գրում է avia.pro-ն:

Ամենից շատ դիտված