Մոսկվան ու Բաքուն ով են, որ պահանջեն հրաժարվել Մինսկի խմբից․ մենք ղեկավար չունե՞նք․ հարցում

Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 22:00 28-12-2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը բերվում է օրակարգ։ Ավելի վաղ Բաքուն էր պահանջում, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Բաքուն հայտարարել է, որ դա «խաղաղության պայմանագրի» ստորագրման պայմաններից մեկն է։

Բաքվից բացի՝ օրերս նաև Մոսկվան է հանդես եկել այդ առաջարկով։ ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն կորցրել է իր արդիականությունը ու նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման։ Նրա համոզմամբ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Ադրբեջանն ու Հայաստանը նման համատեղ առաջարկ անեն։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով՝ Հայաստանն ի՞նչ պետք է անի։

Քաղաքացիների մեծ մասը նշեց, որ Հայաստանը չպետք է հրաժարվի ԵԱՀԿ Միսնկի խմբից, սակայն, որոշ քաղաքացիների կարծիքով էլ պետք է հրաժարվի։

Հարցվածներից մեկը նշեց, որ ինքը դեմ է, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։

«Չպետք է հրաժարվի, որովհետև ես դեմ եմ»,- ասաց նա։

Մի կին էլ ասաց, որ Մոսկվայի ու Բաքվի պահանջը չի կատարվի։ «Բայց նրանք ով են, որ պահանջեն։ Ոնց որ գան քո տան մեջ քեզ թելադրեն։ Մենք ղեկավար չունե՞նք»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ չպետք է լսենք Մոսկվային ու Բաքվին։ «Ռուսաստանին ու Ադրբեջանին լսելով՝ գնում ենք կործանման»,- նշեց նա։

«Անվտանգային հարցերը հաշվի առնելով՝ մեր պետության շահերից չի բխում Մինսկի խմբից հրաժարվելը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․