Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփի Նավասարդյանի մեկնաբանությամբ․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Փաշինյանը նիստին միացել է տեսակապով։ Նա Պետերբուրգ չի մեկնել, քանի որ նրա մոտ COVID էր ախտորոշվել։ Միաժամանակ, կազմակերպիչները դահլիճում թողել են նրա համար հատկացված աթոռը։
Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում է արել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չի եղել, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են դարձրել, նա ավելի բարձր գին է առաջարկել՝ 500․000 դրամ։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Մանրամասները՝ տեսանյութում։