Կռիվ Գյումրիում, ձեռնաշղթա չկա, ընդդիմադիրը` ՔՊ, ցեմենտը կթանկանա. Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը Գյումրու ռեստորաններից մեկում Գյումրու նախնական ընտրություններում հաղթած և համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանի և ՔՊ-ի կողմից մերժված Կարեն Սարուխանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Կռվի պատճառը եղել է Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, ով առաջիկայում պետք է փոխքաղաքապետ նշանակվի։
«Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է Սևանի սիգ ձկնատեսակի հետ հարաբերությունները պարզելու ժամանակը», այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի պարզվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ ներսում քննադատված և մերժված Հակոբ Սիմիդյանի գլխավոած ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել:
Թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան։
Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայց է ներկայացրել ու մերժվել․ գրում է Հրապարակ օրաթերթը
ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։
«Փաստ» օրաթերթը գրում է. Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել։
Թերթը նաև հայտնում է, որ ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ։