Հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում արտիստին նվիրված համերգային երեկո անցկացվեց:
Միջոցառմանը ներկա էին արտերկրից ժամանած ՌԴ ժողովրդական արտիստ, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը՝ Լիբանանից, երգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Նինո Կատամաձեն՝ Վրաստանից: Համերգին նաև հանդես կգան Լևոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։