Նույն մակարդակը չունեն․ Նիկոլն ինչ մարդ է, որ նախագահները բանավեճի հրավերն ընդունեն․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:30 24-12-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները։

«Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքվել, թե իրենց կարծիքով՝ ինչու նախկին նախագահները չեն ընդունել Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չգիտի՝ որն է նախագահների կողմից բանավեճը չընդունելու պատճառը։ Քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ նախկին նախագահները չեն ընդունել, որովհետև իրենք ու վարչապետը նույն մակարդակի վրա չեն։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ նախկին նախագահները վախեցել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ չեն ընդունել, որովհետև արդարություն չեն տեսել։

«Պետք ա նստեն, վիճեն միասին, ոչ մի արդար լուծում չգտնեն, էլ ինչի են իզուր տեղը մասնակցում»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանի անունը լսելիս չեմ կարում ցենզի մեջ մնամ։ Եկեք խայտառակ չլինեմ»,- պատասխանեց նա։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ նախկին նախագահները ճիշտ են արել, որ չեն ընդունել բանավեճի հրավերը։

«Որովհետև էդ ինչ մարդ ա որ։ Ես իրա էրեսին կարամ ասեմ։ Էսի ինչ ա արել մեր համար։ Հիմա էլ տրանսպորտն են թանկացնում։ Ճիշտ են արել, որովհետև հավասար չի նա նրանց»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի