«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանին կավարտի աշխատանքը:Տարեվերջյան այսօրվա նիստում քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն եւ զարգացման ծրագիրը:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ընդդիմադիր՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ անընդունելի են համարում, որ համայնքի զարգացման ծրագիրը չզեկուցվող ֆորմատով է այսօր քննարկվելու:
«ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարեւոր կառույց այս պահին առանց ղեկավարի է։ Մասնավորապես՝ պրոբացիոն ծառայության, քրեակատարողական ծառայության եւ հարկադիր կատարման ծառայության պետերի պաշտոնները։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներքին կարգով ասել է, որ մինչեւ այդ ոլորտը համակարգող տեղակալ չնշանակի, տվյալ ոլորտում պետ չի նշանակելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին: Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին: Իշխանականները դեկտեմբերի 8-10-ն անցկացված primaries-ից (ներկուսակցական ընտրություններ) հետո անցել են իրենց օգտին ձայներ հավաքելու «սուրբ» գործին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ Գյումրիում հաղթելը կենաց-մահու խնդիր է, ու յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա հաղթանակի գործում:
Հրապարակ օրաթերթը գրում է․
Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ եւ միասնական մթնոլորտ է, եւ որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, Հրապարակ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Այս պահի դրությամբ 12 կուսակցական մտածում է ՔՊ-ից դուրս գալու մասին, այդ թվում` պատգամավորներ, պետական պաշտոնյաներ:
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել եւ ՀԾԿՀ անդամներին հայտնել, որ վերջինս իրեն ասել է` առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջեւում ընտրություններ են:
Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել, որը եւս խնդրահարույց է։ Օրենքով՝ մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր:
«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրինագծով, որը դրվել է հանրային քննարկման, առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ հարցեր կան, հատկապես, որ նման օրենսդրական փոփոխության հեղինակը Փաշինյանի կառավարությունն է: Մի կողմից՝ 10 օր կրճատում են, մյուս կողմից՝ ծայրահեղական բռնկումներ ունենում, որ մարդիկ Նոր տարուն մի քանի օր չեն աշխատում, մի հատ էլ՝ հունվարի 7-ին իրենց անցավորների շիրիմներին են այցելում:
«Փաստ» օրաթերթը գրում է.Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը» թեմայով բանավեճ՝ քպականների և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև: Սոցցանցերի որոշ օգտատերեր նկատել էին, որ իշխանական կողմում «մասսովկա» ապահովողների մեջ էր Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, որը հանրությանը հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի «գործով»: Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Ալիյանի՝ դատական նիստերից բազմիցս խուսափելուն, ոչ մեկ անգամ նշել է, թե «Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել»:
Թերթը նաև գրում է․ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանով հաստատված՝ «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» հրամանում իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունը ներառում է նաև ենթակառուցվածքներ (դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ, գրադարաններ և այլն), և գործող հրամանում չկա որևէ կարգավորում վերջիններիս անվանակոչման գործընթացի համար: