Մայրուղու նոր ասֆալտից մի հատված պոկվել է ու թափվել ձորը. կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը
copy image url

Մայրուղու նոր ասֆալտից մի հատված պոկվել է ու թափվել ձորը. կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 19:56 22-12-2024
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գրառումս հատկապես կհետաքրքրի հանրության ասֆալտ սիրող հատվածին: Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրում՝ Թումանյանից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի Ալավերդի, մայրուղուց մի նեղ հատված պոկվել է ու թափվել ձոր, անորակ ասֆալտի ու համապատասխան լիցքի պատճառով: Պարեկներն էլ կողքը կանգնել են, որ տեղադրված արգելապատնեշները մթին լավ երևան:

Ասեմ, որ էս հատվածը շահագործվել է 2023 թվականին, մյուսն էլ՝ 2 ամիս առաջ:
Իհարկե՝ կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը:
Սրանք էս են»։