Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը․ դեսպանությունը երախտագիտություն է հայտնել կարեկցանքի համար
copy image url

Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը․ դեսպանությունը երախտագիտություն է հայտնել կարեկցանքի համար

Ներքին 10 ամիս առաջ - 20:27 27-05-2024
Հայաստանում Իրանի դեսպանությունը մեր երկրին երախտագիտություն է հայտնել դժվարին պահին ցուցաբերած կարեկցանքի ու զորակցության համար։

«Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ Իրանի կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը հայտնելու համար։

Բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և ոչ պետական նշանավոր գործիչներ և ՀՀ սիրելի ժողովրդի տարբեր խմբեր բազմաթիվ ուղերձներ հղելով և այցելելով Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ գրառում կատարելով սգո հուշամատյանում և իրենց կարեկցանքը հայտնելով, ինչպես նաև դեսպանատան առջև ծաղիկներ խոնարհելով ու մոմեր վառելով՝ սիրո և ջերմության հիշարժան պահեր արձանագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ երկու ժողովուրդների բարեկամությունը պատմական ու հինավուրց խոր արմատներ ունի և երկու ժողովուրդները կիսում են միմյանց վիշտը։

Մենք բարձր ենք գնահատում ջերմության և ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք, որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար։ Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի