Ըստ էության. Իշխանությունը ոչ թե դաշնակից, այլ տեր է փնտրում, որ մեզ համար կռիվ տան, բայց դա չի լինի

Ներքին Ըստ էության 3 ամիս առաջ - 22:30 21-12-2024
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հոսանք» շարժման առաջնորդ Հայկ Նազարյանին։

Նրա հետ խոսել ենք շարժման քաղաքական ծրագրի, իրենց ֆաշիստ անվանելու, ՀՀ դաշնակիցների, պայքարի ուղիների, այլ ուժերի հետ համագործակցության և մի շարք այլ հարցերի մասին։

Նազարյանի խոսքով` իրենց նպատակը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ շատ դժվար։

«Մենք ուզում ենք հանրությանը համախմբենք ազգային գաղափարների, արժեքների շուրջ և նորից մարտական ոգին արթնացնենք, որպեսզի կարողանանք մոտ ապագայում դիմակայել մեր արտաքին թշնամիների գրոհերը»,-ասաց նա։

Նազարյանի պնդմամբ` իրենց դեմ արշավ է իրականացվում, քանի որ հանրության շրջանում փորձում են իրենց սևացնել և ներկայացնել որպես ֆաշիստներ։

«Ես ի սկզբանե ասել եմ, որ մեր շարժումը ո՛չ նացիստական է, ո՛չ ֆաշիստական։ Մենք Ցեղակրոն շարժում ենք և մեր նպատակն է 21-րդ դարի քաղաքական դաշտում կամ առհասարակ 21-րդ դարում կյանքի կոչել Նժդեհի գաղափարները»,- նշեց նա։

Անդրադառնալով Հայաստանի դաշնակիցների հարցին` Նազարյանը շեշտեց` միշտ պետք է ինքդ քեզ վրա հենվես, քանի որ քո առաջին ու իրական դաշնակիցը կարող ես լինել դու։

«Ինչպես Նժդեհն է ասել` մենք չենք կարող դաշնակից ունենալ, եթե թույլ ենք, թույլերը բարեկամ չունեն։
Իշխանությունը ոչ թե դաշնակից, այլ տեր է փնտրում, որ գան մեզ համար կռիվ տան, հող պահեն, սահման պահեն, բայց դա չի լինում։ Ոչ մեկ մեզ համար կռիվ չի տա»,-եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում։