77 մլն-անոց առանձնատուն, ավտոտնակ, հողամաս, 23 մլն եկամուտ․ ՔՊ-ական պատգամավորի և ԱԳՆ գլխավոր քարտուղարի ունեցվածքը
copy image url

77 մլն-անոց առանձնատուն, ավտոտնակ, հողամաս, 23 մլն եկամուտ․ ՔՊ-ական պատգամավորի և ԱԳՆ գլխավոր քարտուղարի ունեցվածքը

Ներքին 4 ամիս առաջ - 18:00 19-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը, ովքեր 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց նյութական վիճակը շեշտակի բարելավել են։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ու նրա ամուսնու՝ Դավիթ Կարապետյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը պատգամավոր է դարձել 2018-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այնուհետև 2021-ի արտահերթ ընտրություններում պահպանել իր պատգամավորական մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Գրիգորյանը հայտարարագրել է բաժնային՝ ⅓ սեփականությամբ ավտոտնակ և հողամաս՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որոնք նա նվիրատվություն է ստացել 2020 թվականի հունիսի 18-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ականը չի հայտարարագրել։

Հռիփսիմե Գրիգորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 805․269 դրամ, տարեվերջին՝ 4 մլն 265․384 դրամ։ Կանխիկ միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 430․145 դրամ, որից 10 մլն 1343 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 428․802 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

ՔՊ-ական պատգամավորի ամուսինը ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն է, ով ամիսներ առաջ ԱԳՆ-ում կայացած հանդիպումներից մեկին ներկայացել էր անթույլատրելի հագուստով, հիշեցրել փնթի Սեթին։

Կարապետյանն իր անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է կնոջ հայտարարագրած ավտոտնակն ու հողամասը, որոնց նա նույնպես տիրապետում է բաժնային՝ ⅓ սեփականությամբ։ Նա նույնպես իր մասնաբաժինները նվիրատվություն է ստացել, սակայն կնոջից ավելի վաղ՝ 2019-ի սեպտեմբերի 27-ին։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ԱԳՆ գլխավոր քարտուղարը չի հայտարարագրել։

Կարապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 709․972 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 106․215,16 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 20 հազար դրամ, տարեվերջին՝ 50 հազար դրամ։

Հաշվետու տարում Դավիթ Կարապետյանի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 592․735 դրամ, որից 8 մլն 302․297 դրամը ԱԳՆ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 290․438 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 77 մլն 599․858,5 դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է Չարենցի փ 45/1 հասցեում անշարժ գույքի կառուցապատման նպատակով։