ԵՊՀ-ում ամաչում են Աննա Հակոբյանի այցից. բուհի կայքում և ֆեյսբուքյան էջում այդ լուրը չկա
copy image url

ԵՊՀ-ում ամաչում են Աննա Հակոբյանի այցից. բուհի կայքում և ֆեյսբուքյան էջում այդ լուրը չկա

Ներքին 4 ամիս առաջ - 11:42 18-12-2024
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, այցելել էր Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ քննարկում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Թեև Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և կարճ տեսանյութ հրապարակել այդ հանդիպման մասին, Երևանի պետական համալսարանը անգամ 1 տող չի գրել Փաշինյանի կնոջ այցի վերաբերյալ։

Մեկ օր է անցել, սակայն ԵՊՀ-ի կայքէջում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանի այցի մասին լուր չկա։

Գուցե ԵՊՀ-ում ամաչո՞ւմ են գրել, որ Փաշինյանի կինը եկել է իրենց «կրթելու», եթե այո, ապա ինչո՞ւ էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ծաղիկները ձեռքին դիմավորում վարչապետի կնոջը և ուղեկցում ֆակուլտետ։



Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԵՊՀ լրատվության վարչություն՝ պարզելու, թե ինչո՞ւ որևէ ձևով չեն անդրադարձել Աննա Հակոբյանի՝ ԵՊՀ այցին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։