Ով է աստվածացնում Փաշինյանին, կամ Հովիկն ընդդեմ Աղազարյանի․ Եկեք հետ տանք

Եկեք հետ տանք 4 ամիս առաջ - 18:00 16-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ազգային ժողովի անկախ, իսկ ոչ վաղ անցյալում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին չպետք է աստվածացնել՝ հակառակ պարագայում, երբ վերջինս անգամ փոքր սխալ անի, դա կարող է իր համար կործանարար լինել։ Այս մասին պատգամավորն ասել է օրերս Factor tv-ին տված հարցազրույցում, որտեղ բացահայտել է նաև իր սկանդալային նամակագրությունների բովանդակությունը։

«Եվ էսօր, և էսօր, սարսափը ո՞րն է, սարսափը հետևյալն է՝ որ ես այդքան բանը հասկանում եմ։ Ես գիտեմ, որ որևէ մեկը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարող Աստված դառնալ։ Իր թիմակիցներից շատերը իրեն հրում են վերև, հրում են վերև՝ դեպի Աստծու մակարդակ, ես՝ ոտքերից բռնում եմ, քաշում եմ ներքև, որ չհասցնեն Աստծու մակարդակին։ Որովհետև եթե ինքը կտրվի մեզանից, մեր ձեռքերի ուժը չզգա, ինքը էն չի լինի, ինչ-որ պետք ա։ Ինքը կհասնի Աստվածի մակարդակին, բայց քանի որ ինքը երբեք Աստված չի լինի, դա հնարավոր չէ, բայց կհասնի Աստծու մակարդակին, իրա որոշումները համարյա կլինեն Աստվածի մակարդակի որոշումներ։ Եվ երբ որ մեր ձեռների ուժը, մեր խոսքի ուժը ինքը չի զգա, մի անգամ սխալ թույլ կտա, այդ սխալը կլինի կործանարար»,- կարծում է Աղազարյանը։

Զարմանալիորեն Հովիկ Աղազարյանի մոտ հիշողության թեթևակի կորուստ է նկատվում, քանի որ նույն Աղազարայանը ամիսներ առաջ՝ 2024 թվականի ապրիլի 1-ին 24News-ին տված հարցազրույցում նշում էր, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչելուց հետո հասկացել է, որ Աստված գոյություն ունի․

«Օրինակ ես, ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ տեսեք՝ ես առաջ Հիսուս Քրիստոսի գոյությանն էլ չէի հավատում, հարությանը հիմա էլ չեմ հավատում, բնականաբար առաջ գոյությանն էլ չէի հավատում, բայց երբ որ ես ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ես մտածեցի, որ հա՝ հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսը եղած լինի՝ որպես քաղաքական գործիչ, որպես լուսավորիչ»։

Հովիկն ընդդեմ Աղազարյանի, այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել երբեմնի իշխանական պատգամավորի տեսակետների միջև այս խզումը, որն ի հայտ եկավ միայն այն բանից, երբ նա Փաշինյանի խնդրանքով իր մանդատը վայր չդրեց, ՔՊ-ն էլ՝ նրան հեռացրեց իր շարքերից․

Առավել մանրամասն՝ տեսանյութում․