Պետք է խոսենք. շատ հարցերի պարզաբանումներն էական են․ Նիկոլ Փաշինյան
copy image url

Պետք է խոսենք. շատ հարցերի պարզաբանումներն էական են․ Նիկոլ Փաշինյան

Ներքին 4 ամիս առաջ - 09:45 14-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Գնդակահարության պատ» խորագրով իր գրառմանը։ Նա նշել է, որ 2 հազար 500 մեկնաբանություն կա այդ գրառման ներքո։

«Մի քիչ էլ գեղագիտություն ավելացնեմ. «Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»։ Գաբրիել Գարսիա Մարկես, «100 տարվա մենություն» Ովքեր չեն կարդացել, թող կարդան»,- տեսանյութին կից՝ գրել է նա։

Վարչապետը խոստացել է կարդալ բոլոր մեկնաբանությունները, անդրադառնալ իրեն ուղղված հարցադրումներին։

Ձեզ գուցե հետաքրքրի