ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ ոչինչ չասող պատասխան. Անահիտ Բախշյան
copy image url

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ ոչինչ չասող պատասխան. Անահիտ Բախշյան

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 17:53 10-12-2024
Հասարակական, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին
Ի պատասխան 11.11.2024թ. ուղարկածս նամակի

ՀՀ գլխավոր դատախազությունից 19.11.2024թ. ստացել եմ ոչինչ չասող այս պատասխանը: Տեսնես՝ ե՞րբ են քննարկելու ու ի՞նչ ընթացք ունի 1999թ. ՀՀ Ազգային Ժողովում կատարված ահաբեկչության կազմակերպիչների, պատվիրատուների մասով 2019-ին վերաբացված քրեական գործը:

Վստահ եմ, մեր հասարակությունը սպասում է այդ գործի քննությանը հատկապես այս օրհասական օրերին:
ԱՅԴ ԳՈՐԾԸ ՄԻՆՉԵՎ ՉԲԱՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Վ՜ԱՅ ՆՐԱՆ, ՈՎ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ....»: