Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք նժդեհագետ Գարեգին Ղազարյանին։ Նրա հետ զրույցում անդրադարձել ենք Գարեգին Նժդեհի կյանքին առնչվող մի շարք կարևոր խնդիրների, մասնավորապես` ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի` Գարեգին Նժդեհին ֆաշիստ համարելու, մեր կյանքում Նժդեհի կարևորության և մի շարք հարցերի։
Ղազարյանի գնահատմամբ` խայտառակություն է այն, որ ՀՀ փոխարտգործնախարարը ոչ միայն չի կարողացել պատճաշ կերպով արձագանքել դրան, այլ նաև համաձայնվել է, որ Նժդեհը ֆաշիստ է։
«Այսպես ասեմ` դա պետական հանցագործություն է։ Նժդեհը մեր մեծամեծար հայերից է։ Այո՛, ես նոր բառ եմ մտցրել մեր բառապաշարում, քանի որ կան մեծեր, բայց նա այդ բոլոր մեծերից ավելի մեծ է»,-ասաց նա։
Ղազարյանի խոսքով` ռուսները Նժդեհին անվանում են ֆաշիստ, քանի որ նա հաղթել է իրենց։
«Նժդեհին չներվեց այն, որ նա հաղթեց ռուս զորավարներին։ Ռուսները «մրմռում են» դրա համար։ Այո՛, Նժդեհը հանդիպել է Հիտլերի հետ, բայց դա միայն հայ ժողովրդի լինելու համար»,- նշեց նա։
Մանրամասները`տեսանյութում։