Նացիստների հետ համագործակցող Նժդեհին հերոսացնելն անընդունելի է․ Իսրայելի դեսպան
copy image url

Նացիստների հետ համագործակցող Նժդեհին հերոսացնելն անընդունելի է․ Իսրայելի դեսպան

Ներքին 1 տարի առաջ - 14:14 06-01-2024
Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․

«Խորապես անհանգստացած եմ հունվարի 1-ին Երևանում կայացած երթից, որի ընթացքում հնչում էին «զիք հայլ» վանկարկումները։ Նացիստների հետ համագործակցող Գարեգին Նժդեհին հերոսացնելն անընդունելի է։ Իշխանությունները պետք է հաստատակամ դիրքորոշում ցուցաբերեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»,- գրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց: Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին: