Oragir.News-ի հրապարակումից հետո ավտոբուսների կոտրված նստարանները փոխարինվել են նորերով
copy image url

Oragir.News-ի հրապարակումից հետո ավտոբուսների կոտրված նստարանները փոխարինվել են նորերով

Ներքին 4 ամիս առաջ - 20:46 05-12-2024
Oragir.News-ը մոտ 1 ամիս առաջ գրել էր, որ Երևանի 53 համարի երթուղին սպասարկող մանուշակագույն ավտոբուսի նստարանները կոտրված են և ուղևորներից շատերը նախընտրում են կանգնած երթևեկել։

«Հատկապես մանուշակագույն ավտոբուսների նստարանները անմխիթար վիճակում են: Մեծ մասը կոտրված, սկոչով փաթաթած, ձողերը դուրս եկած: Այսօր նույն մանուշակագույն ավտոբուսում նստարանի հենվելու մասը կոտրվեց, ձողի սուր մասը մեջքս վնասեց»,- Oragir.News-ի հետ զրույցում բողոքել էր ուղևորներից մի կին:



Քաղաքացին այսօր կապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ նյութի հրապրակումից օրեր անց խնդիրը լուծվել է։

«Արդեն մի քանի մանուշակագույն ավտոբուսում նկատեցի, որ նստարանները փոխարինվել են նորերով, ինչը ողջունելի է»,- ասաց քաղաքացին և լուսանկար տրամադրեց։

Ձեզ գուցե հետաքրքրի