Oragir.News-ի հրապարակումից հետո կամավորականին օգնել են
copy image url

Oragir.News-ի հրապարակումից հետո կամավորականին օգնել են

Ներքին 1 տարի առաջ - 13:50 07-03-2024
Նախօրեին Oragir.News-ն անդրադարձել էր կամավորական Ինկին Վլադիմիրին, որի առողջական վիճակը մարտական հերթապահության ժամանակ վատացել էր, սակայն, վերջինին «Մուրացան» զինվորական հոսպիտալում հրաժարվել էին անվճար բուժօգնություն տրամադրել։

Նրա ծառայակից ընկերը մեզ հետ զրույցում պատմել էր, որ Վլադիմիրի մոտ հայտնաբերվել է 4-րդ աստիճանի ուռուցք, իսկ Ուռուցքաբանական հիվանդանոցում բուժում ստանալու համար Պաշտպանության նախարարությունը անվճար ուղեգիր չի տրամադրել։

Oragir.News-ի անդրադարձից հետո քաղաքացին կապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ խնդրին մասամբ լուծում են տվել։
«Զորամասը ձեր հրապարակած նյութից հետո ուղեգիր տրամադրեց «Մուրացան» հոսպիտալ, իրենք էլ ուղեգրեցին Քանաքեռի Ուռուցքաբանական ինստիտուտ։

Հետազոտություններն ու պալատն անվճար է լինելու, իսկ բուժումն ու վիրահատությունը՝ մոտ 2․500-ից 3000 ԱՄՆ դոլարի չափով պետք է ինքը վճարի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված