Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ․ Փաշինյանը նեղվում է «շեֆ» բառից
copy image url

Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ․ Փաշինյանը նեղվում է «շեֆ» բառից

Ներքին 4 ամիս առաջ - 19:15 04-12-2024
«Ես համոզված եմ, որ Ձեր մտքերն են շատ երկար հիշելու, այն մտքերը, որտեղ Դուք ցիտում եք իմ մտքերը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանի ցիտատները փոթորկել են Նիկոլ Փաշինյանի հոգին:

«Դրանք դարձել են կոնկրետ որոշումներ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, թե շատ կնեղվի, երբ իմանա, որ իր մասին խոսելիս ասում են՝ «շեֆը»:

«Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ»,- հավելեց նա: