Շեֆ խոհարարները նշել են սիրողական խոհարարների հիմնական սխալները
copy image url

Շեֆ խոհարարները նշել են սիրողական խոհարարների հիմնական սխալները

Ավելին 3 տարի առաջ - 23:55 14-08-2021

Ամերիկյան BuzzFeed-ում հայտնվել է մի հոդված, որտեղ պրոֆեսիոնալ խոհարարները խորհուրդներ են տալիս սիրողական խոհարարներին և նրանց բացատրում հիմնական սխալները: Նշվում է, որ ամենափոքր սխալը կարող է փչացնել ուտեստը, և, հետևաբար, պետք է զգույշ լինել:

Կաթսան կամ տապակը ջեռոցից կամ վառարանից հանելիս դրա վրա պետք է սրբիչ դնել, որպեսզի հիշեք, որ ուտեստը տաք է և չայրվեք: Ուտեստի համար անհրաժեշտ ամեն ինչ պետք է նախապես պատրաստվի և ձեռքի տակ լինի: Ուտեստը մատուցելուց առաջ հարկավոր է այն փորձել: Նախքան համեմունքն ուտեստի մեջ ավելացնելը պետք է այն հոտոտել, եթե դրա հոտը կասկածելի է: Մի՛ օգտագործեք մեկ բաղադրատոմս: Ցանկացած ուտեստ ունի մի քանի բաղադրատոմս, ավելի լավ է դրանք ուսումնասիրել և համեմատել: Ճաշ պատրաստելուց հետո երբեք դանակը մի դրեք լվացարանի մեջ: Այն պետք է լվանալ և անմիջապես տեղը դնել: «Եթե գույնը դարչնագույն է, ուտեստը պատրաստ է, եթե սև է՝ փչացած է»: Այսպես է ասել խոհարար, հեռուստահաղորդավար Գորդոն Ռամզին: Ավելի լավ է ստեղծել պարզ ուտեստներ: Բաղադրիչները չափեք քաշով, այլ ոչ թե ծավալով: Ճաշատեսակների համար սոուսն ավելի լավ է ինքներդ պատրաստեք, քան դրանք խանութից գնեք: Մազերը պետք է հավաքել նախքան ճաշ պատրաստելը, որպեսզի դրանք չհայտնվեն ուտեստի մեջ: Տապակը պետք է տաքացվի պատրաստելուց մեկ րոպե առաջ, այնուհետև կրակը պետք է նվազեցվի: Պետք է կանոնավոր պատրաստել՝ ավելի լավ պատրաստել սովորելու համար:

Ամենից շատ դիտված