Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ը. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 12:57 01-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 11:00-ի սահմաններում Քրիստափոր և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում, բախվել են «Toyota Land Cruiser», «BMW» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում