Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ
copy image url

Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ

Արտաքին 4 ամիս առաջ - 13:15 29-11-2024
Սիրիական բանակը հակագրոհ է սկսել Հալեպի մերձակայքում «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Կառավարական ուժերը կրկին իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ-Բակում քաղաքը, հայտնում է РБК-ն։

Բացի այդ, սիրիական բանակը հակահարձակման է անցել Իդլիբի հարավ-արևելքում գտնվող զինված խմբավորումների դիրքերի վրա։

Ըստ մի շարք թուրքական և արևմտյան աղբյուրների՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները նախօրեին ընդամենը մի քանի ժամում կարողացել են 32 գյուղ գրավել՝ ընդհուպ մոտենալով Հալեպից ընդամենը 20 կիլոմետր հյուսիս գտնվող Նուբբուլ քաղաքին։