Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։
Հանդիպման ավարտին` առաջիկա ժամերին, Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն կանի, հաղորդում է մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանն ինքը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը։
Այս պահին սոցցանցերի վրացական հատվածում մեկը մյուսի հետևից բողոքի ակցիաներ են հայտարարվում վարչապետ Կոբախիձեի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Վրաստանի կառավարության բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո։