ԱՄՆ-ում Ժողովրդավարության գագաթնաժողովին Վրաստանը կներկայացնի Սալոմե Զուրաբիշվիլին
copy image url

ԱՄՆ-ում Ժողովրդավարության գագաթնաժողովին Վրաստանը կներկայացնի Սալոմե Զուրաբիշվիլին

Արտաքին 3 տարի առաջ - 16:24 22-11-2021

ԱՄՆ-ում Ժողովրդավարության գագաթնաժողովին Վրաստանը կներկայացնի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Զուրաբիշվիլին անձնական հրավեր է ստացել Վաշինգտոնից, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Մի քանի շաբաթ առաջ մենք տարածեցինք տեղեկատվություն, որ Վրաստանն ընդունել է նախագահ Բայդենի հրավերը՝ մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Այժմ մենք ստացել ենք հրավեր տիկին նախագահի անունով, և մեր որոշմամբ՝ տիկին նախագահը մեր երկրի անունից կմասնակցի այդ գագաթնաժողովին, որը կկայանա դեկտեմբերի 10-ին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված