Մեծամասնությունը միայն փորի մասին է մտածում․ հարցում՝ Մոնթեի ծննդյան օրվա առթիվ

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:02 25-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նշենք նաև, որ 4 տարի առաջ ճիշտ այսօրը հանձնվեց հերոսի ազատագրած շրջանը՝ Քարվաճառը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվեց՝ հերոսն այսօր գնահատվա՞ծ է, թե՞ ոչ։

«Ո՛չ, գնահատված չէ, մոռացել են հերոսների մասին։ Մեծամասնությունն իրենց փորի մասին է մտածում»,- ասաց մի քաղաքացի։

Մի կնոջ խորին համոզմամբ էլ՝ հերոսը չի գնահատվում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։

«Դուք չե՞ք իմանում, թե ում կողմից գնահատված չէ՝ հայ թուրքերի»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Անցորդներից շատերը պնդեցին, որ հերոսը գնահատված չէ։

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ միանալով մեր հարցմանը նշեց, որ նա երբեք չի կարող մոռանալ հերոսին։

«Մոնթե Մելքոնայնը մեր երկրի համար արել է ամեն ինչ, նույնիսկ իր կյանքով»,-ասաց նա։

Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 հեղափոխությունից ի վեր այս կամ այլ կերպ փորձում է իրեն ասոցիացնել Մոնթե Մելքոնյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված