Հասարակությունը փորի վրա պառկած, թուլացած հաճույք է ստանում ամեն մի արհավիրքից․ քաղաքացի

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:19 21-01-2023
«Իմ դժգոհությունը տարիների նախապատմություն ունի։ Ես դժգոհ եմ երկրի տեր հանդիսացող հասարակությունից, որ փորի վրա պառկած, թուլացած հաճույք է ստանում ամեն մի արհավիրքից»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Արկադի Գալստյանը, ով տարիներ շարունակ բողոքում է ներկա իշխանություններից և հասարակությունից, ովքեր լուռ հանդուրժում են արդեն սովորական դարձած արհավիրքները։

«Հարկային բեռը ավելացնում են հասաարակությունը քոմենթ է գրում, վանդալիզմ են իրականացնում, հասարակությունը ֆլեշմոբ է անում։ Մտնում են հասարակության, ընտանիքի կանանց ծոցը, հասարկաությունը նորից ֆլեշմոբ է անում։ Նորից հեռախոս է ման գալիս, որ քոմենթ գրի, ֆեյսբուք է ման գալիս, որ ստատուս գրի․ ես չեմ հասկանում»,- ասաց քաղաքացի Արկադի Գալստյանը։

Քաղաքացին ասաց, որ մոտ 5 տարի կառավարության շենքի դիմացից չի հեռացել՝ իր դժգոհությունն արտահայտելու համար, իսկ շատերը տանը նստած մեկնաբանություն են գրում։ Քաղաքացին կոչ էր անում գալ և իրենց դժգոհությունը իր նման արտահայտել։

Ըստ քաղաքացու՝ ֆիզոլոգիան խանգարում է մարդկանց դուրս գալ փողոց և բողոքել․ «Ադրբեջանցիները կարողանում են կանգնել Լաչինի միջանցքում, բայց հայ տղամարդը փափկասուն է, եթե կանգնի այստեղ, կմրսի, կհիվանդանա․ իր տերն ով է»,- նշեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված