«ՔՊ-ն նույն ՀՀՇ-ի ձեռագրով է շարժվում, այսինքն` պոլի փետ լինի, թող ՀՀՇ լինի։ «Բալասանյան դաշինքը» հարսի քողով հարս չէ. չմոռանանք, որ իրար ձեռք ձեռքի տված կոալիցիա կազմեցին։ Վարդգես Սամսոնյանը անձնապես տարբերվում էր խելոքության և համեստության առումով»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի գործարար Տիգրան Ավագյանը։
Գործարարի խոսքով` ՔՊ-ն «Բալասանյան դաշինքին» օգտագործեց ու հեռացրեց։
«ՔՊ-ն «քցեց» Բալասանյան դաշինքին, նրանք էլ` ՔՊ-ին, իսկական «Կիսաբաց լուսամուտներ» »,-շարունակում է գործարարը։
Մանրամասները` տեսանյութում։