Թող դավաճանին բռնեն․ ոստիկանները հսկողության տակ են պահում գյումրեցի գործարար եղբայրների տունը
copy image url

Թող դավաճանին բռնեն․ ոստիկանները հսկողության տակ են պահում գյումրեցի գործարար եղբայրների տունը

Ներքին 11 ամիս առաջ - 23:00 28-04-2024
Oragir.News-ի տեղեկություններով`Շիրակի մարզի ոստիկանները հսկողության տակ են պահում գյումրեցի գործարար եղբայրներ Տիգրան և Գևորգ Ավագյանների տունը։Ավագյան եղբայրները ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն, մշտապես հանդես են գալիս գործող իշխանություններին կոշտ քննադատություններով։

Oragir.News-ը զրուցել է գործարար Գևորգ Ավագյանի հետ։

«Ոստիկանությունը և ոստիկանապետերը մեր դուռը դարանակալելու փոխարեն, պիտի մեր հայրենիքը մաս-մաս թուրքին նվիրող դավաճանին բռնեն։ Ոստիկանական մեքենաներով ուժեղ հսկողություն են սահմանել»,-ասում է Ավագյանը։

Գյումրեցի գործարարից նաև տեղեկանում ենք, որ օրերս Գյումրի-Վանաձոր միջպետական ճանապարհին իրականացրած ակցիայի ընթացքում տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաները դեռևս չեն վերադարձվել։