Ըստ պարեկի՝ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մեքենան վարել է զրկված վարորդական իրավունքի վկայականով. shamshyan.com
copy image url

Ըստ պարեկի՝ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մեքենան վարել է զրկված վարորդական իրավունքի վկայականով. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 19:57 18-11-2024
նոյեմբերի 6-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, հայտնի ծանրամարտիկ, ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն 27-ամյա Սիմոն Մարտիրոսյանը «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վարել է զրկված վարորդական իրավունքի վկայականով։

Հաղորդման հիման վրա փաստաթղթեր են նախապատրաստվել, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: