Սամսոնյանը լավ աշխատող քաղաքապետ էր, իրենց աշխատող մարդիկ պետք չեն. գյումրեցի վաճառական

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:38 18-11-2024
Գյումրիին արդեն 20 օր է՝ քաղաքապետ չունի. քաղաքացիները Oragir.News-ի հետ զրույցում նշում են, որ ամեն ինչ օրինաչափ է, քանի դեռ երկրի կառավարման ղեկին Նիկոլ Փաշինյանն է։

«Մեր պետությունը ղեկավար չունի, մենք դրել քաղաքապետ ունենալ-չունենալն ենք քննարկում։ Քաղաքապետ կա թե չկա, դրանից էապես բան չի փոխվում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի վաճառական Սամվել Գասպարյանը։

Մեկ այլ վաճառական էլ նշում է, որ շատ գոհ է նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից։

«Սամսոնյանը լավ աշխատող քաղաքապետ էր, իրենց աշխատող մարդիկ պետք չեն: Ով լավ աշխատեց, թողեցին, որ գնա»,-շարունակում է վաճառականը։

Մանրամասները` տեսանյութում։